Jeremiah 19:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Սորա պէս պիտի կոտրեմ այս ժողովուրդը եւ այս քաղաքը, ինչպէս որ մի մարդ կոտրում է բրուտի ամանը, որ այլ եւս չի նորոգուիլ. եւ Տօփէթումը պիտի թաղուին, թաղելու տեղ չ'լինելու համար։
Armenian Eastern Bible 1994 ու կ՚ասես նրանց. այսպէս է ասում ինձ Զօրութիւնների Տէրը. ՛՛Նոյն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը,
armenian-1853 Ու անոնց ըսէ՝ զօրքերու Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Այս ժողովուրդն ու այս քաղաքը այնպէս պիտի կոտրտեմ, ինչպէս մէկը բրուտի ամանը կը կոտրտէ, որ ա՛լ չկրնան նորոգուիլ ու զանոնք Տօփեթի մէջ պիտի թաղեն՝ մինչեւ որ ա՛լ թաղելու տեղ չմնայ՝ ՝’»։
armenian-2018 Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որ մեկը կոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն"”։
armenian-nea ու կասես նրանց. այսպես է ասում ինձ Զորությունների Տերը. “Նույն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպես որ փշրվում է խեցե ամանը, որն այլևս չի կարող վերականգնվել։ Եվ թող նրանք թաղվեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։