Jeremiah 16:19 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ով Տէր, իմ զօրութիւնն ու իմ բերդը, եւ իմ ապաստանարանը նեղ օրումը. ազգերը երկրի ծայրերից քեզ մօտ են գալու եւ ասեն. Միմիայն ստութիւն ժառանգեցին մեր հայրերը՝ ունայնութիւն, եւ այնպէս բաներ որոնց մէջ օգուտ չ'կայ։
Armenian Eastern Bible 1994 Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»։
armenian-1853 Ո՛վ Տէր, իմ զօրութիւնս, իմ բերդս Ու իմ ապաստանարանս նեղութեան օրը, Երկրի ծայրերէն ազգերը քեզի պիտի գան Ու պիտի ըսեն. «Իրաւցընէ մեր հայրերը ստութիւն, Ունայնութիւն ու անօգուտ բաներ ժառանգեցին։
armenian-2018 Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։
armenian-nea Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։