Jeremiah 11:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց ես մի ընտելացած գառի պէս էի, որ տարվում է մորթուելու, եւ չ'գիտէի թէ ինձ դէմ նենգութիւն են հնարում, թէ Փչացնենք ծառը իր պտղովը, եւ նորան բնաջինջ անենք կենդանեաց երկրիցը, եւ նորա անունը այլ եւս չ'յիշուի։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկէք |
| armenian-1853 | Բայց ես մորթուելու տարուող ընտանեցած գառի մը պէս էի Ու չէի գիտեր թէ անոնք ինծի համար նենգութիւններ կը հնարէին՝ ըսելով. «Ծառը իր պտուղովը կործանենք Եւ զանիկա կենդանիներուն երկրէն բնաջինջ ընենք, Որ անոր անունը անգամ մըն ալ չյիշուի»։ |
| armenian-2018 | Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։ |
| armenian-nea | Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։ |