Jeremiah 11:10 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նորանք ետ դառան դէպի իրանց առաջի հայրերի անօրէնութիւնները, որ մերժեցին լսել իմ խօսքերը, եւ նորանք գնացին ուրիշ աստուածների ետեւից, որ նորանց ծառայեն. Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը քանդեցին իմ ուխտը, որ արել էի նորանց հայրերի հետ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նրանք դարձ կատարեցին դէպի իրենց նախահայրերի մեղքերը, որոնք չէին կամենում հետեւել իմ խօսքերին։ Ահաւասիկ նրանք գնում |
| armenian-1853 | Անոնք իմ խօսքերուս մտիկ չընելով՝ իրենց նախահայրերուն անօրէնութիւններուն դարձան եւ օտար աստուածներու ետեւէ գացին, որպէս զի անոնց ծառայութիւն ընեն։ Իսրայէլի տունը ու Յուդայի տունը իրենց հայրերուն հետ ըրած ուխտս աւրեցին’։ |
| armenian-2018 | Նրանք վերադարձան իրենց նախահայրերի անօրինություններին, որոնք մերժեցին լսել իմ խոսքերը։ Նրանք գնացին ուրիշ աստվածների հետևից, որպեսզի նրանց ծառայեն։ Իսրայելի տունն ու Հուդայի տունը խզեցին իմ ուխտը, որ կնքել էի նրանց հայրերի հետ»։ |
| armenian-nea | Նրանք դարձ կատարեցին դեպի իրենց նախահայրերի անիրավությունը, որոնք չէին կամենում հետևել իմ խոսքերին։ Ահավասիկ նրանք գնում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց։ Իսրայելի տունը և Հուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»։ |