Jeremiah 10:25 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Թափիր քո ցասումն այն ազգերի վերայ, որ քեզ չեն ճանաչում, եւ այն ցեղերի վերայ, որոնք քո անունը չեն կանչում, որովհետեւ կերան Յակոբին, եւ կերան ու վերջացրին նորան, եւ նորա բնակութիւնը աւերակ դարձրին։
Armenian Eastern Bible 1994 Քո բարկութիւնը թափիր հեթանոսների՛ վրայ, որոնք չեն ճանաչում քեզ, եւ այն ազգերի վրայ, որոնք չճանաչեցին քո անունը,
armenian-1853 Քու սրտմտութիւնդ քեզ չճանչցող ազգերուն վրայ Եւ քու անունդ չկանչող ազգատոհմերուն վրայ թափէ. Վասն զի Յակոբը կերան։ Զանիկա կերան ու հատցուցին Եւ անոր բնակավայրը աւերակ դարձուցին։
armenian-2018 Քո զայրույթը թափի՛ր այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին. նրանք կերան ու սպառեցին նրան և նրա բնակավայրը ամայի դարձրին։
armenian-nea Քո բարկությունը թափի՛ր հեթանոսների վրա, որոնք չեն ճանաչում քեզ, և այն ազգերի վրա, որոնք չկանչեցին քո անունը, որովհետև նրանք հոշոտեցին Հակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրան և ավերեցին նրա արոտավայրերը։