Jeremiah 10:20 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Իմ վրանը կործանուեցաւ եւ ամեն չուաններս կտրտուեցան, իմ որդիքն ինձանից յառաջ եկան եւ չ'կան. այլ եւս իմ վրանը կանգնեցնող չ'կայ եւ ոչ էլ՝ իմ վարագոյրներն դնող։
Armenian Eastern Bible 1994 խորանն իմ խորտակուեց, վերացաւ, իմ վրանի բոլոր վարագոյրները քանդուեցին, իմ որդիներն ու հօտերը ոչ մի տեղ չեն երեւում.
armenian-1853 Իմ վրանս կործանուեցաւ եւ բոլոր չուաններս փրթան. Տղաքներս ինծմէ հեռացան ու չկան. Ասկէ յետոյ վրանս կանգնեցնող Ու վարագոյրներս կախող չկայ։
armenian-2018 Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։
armenian-nea խորանն իմ խորտակվեց, վերացավ, իմ վրանի բոլոր վարագույրները քանդվեցին, իմ որդիներն ու հոտերը ոչ մի տեղ չեն երևում. այլևս չկա իմ խորանի տեղը, չկա և իմ վարագույրների տեղը»։