Isaiah 8:1 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Տէրն ինձ ասեց. Ա՛ռ քեզ համար մի մեծ տոմս, եւ գրի՛ր նորա վերայ մարդի գրչով Մահէր-շալալ հաշ-բազի մասին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ արագօրէն աւարառութեա՛ն ենթարկել, |
| armenian-1853 | Տէրը ինծի ըսաւ. «Դուն քեզի մեծ տոմս մը առ եւ անոր վրայ մարդու գրիչով գրէ՝ ‘Մահէր-Շալալ-Հաշ-Պազին մասին»։ |
| armenian-2018 | Ապա Տերն ինձ ասաց. «Մի մեծ մագաղա՛թ վերցրու և դրա վրա սովորական տառերով գրի՛ր. “Մահեր-շալալ հաշ-բազ”»։ |
| armenian-nea | Տերն ինձ ասաց. «Քեզ համար մի նոր մեծադիր մատյա՛ն վերցրու. նրա մեջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ “Արագորեն ավարառությա՛ն ենթարկել, շուտափույթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է”։ |