Isaiah 7:20 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այն օրը Տէրը վարձած ածելիով՝ գետի այն կողմի Ասորեստանի թագաւորով կածիլէ գլուխը եւ ոտքերի մազը, ու նաեւ մօրուքը կսափրէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այդ օրը Տէրը մեծ եւ արիւնով հարբած սրով՝ գետի այն կողմում եղած Ասորեստանի թագաւորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն |
| armenian-1853 | Այն օրը Տէրը, վարձքով առնուած ածելիով, Այսինքն Գետին անդիի կողմը եղող Ասորեստանի թագաւորով, Գլուխն ու ոտքերուն մազը պիտի ածիլէ Եւ մօրուքն ալ բոլորովին պիտի սափրէ։ |
| armenian-2018 | Այդ օրը Տերը վարձված ածելիով՝ գետի այն կողմում գտնվող Ասորեստանի թագավորի ձեռքով, պիտի սափրի ձեր գլուխն ու ոտքի մազերը, նաև ամբողջովին պիտի խուզի ձեր մորուքը։ |
| armenian-nea | Այդ օրը Տերը մեծ և արյունով արբած սրով գետի այն կողմում եղած Ասորեստանի թագավորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մորուքները։ |