Isaiah 66:3 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Արջառ մորթողը մարդասպան է, գառը զոհողը շուն մորթող է, նուէր մատուցանողը խոզի արիւն մատուցանող է, կնդրուկ յիշեցնողը կուռք օրհնող է։ Նորանք էլ են ընտրել իրանց ճանապարհները, եւ իրանց սրտին հաճելի են իրանց կուռքերը. |
| Armenian Eastern Bible 1994 | Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, |
| armenian-1853 | Արջառ մորթողը մարդ մեռցնողի պէս է, Գառնուկ զոհողը շուն մորթողի պէս ։ Նուէր մատուցանողը խոզի արիւն մատուցանողի պէս, Կնդրուկ ծխողը կուռք պաշտողի՝ ՝ պէս ։ Իրաւցընէ անոնք իրենց ճամբաները ընտրեցին Ու անոնց հոգիները իրենց գարշելիներէն կ’ախորժին։ |
| armenian-2018 | Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերող է, ընծա նվիրաբերողը խոզի արյուն մատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։ |
| armenian-nea | Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։ |