Isaiah 66:19 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ես նորանցում նշան պիտի դնեմ, եւ նորանցից պիտի ուղարկեմ իբրեւ ազատուածներ ազգերի մօտ, այսինքն Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնաւորներին, Թոբէլ եւ Յաւան. այն հեռու կղզիները, որ չեն լսել իմ համբաւը եւ չեն տեսել իմ փառքը, եւ նորանք պիտի պատմեն իմ փառքը ազգերի մէջ։
Armenian Eastern Bible 1994 Նրանց վրայ նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ,
armenian-1853 Անոնց մէջ նշան պիտի դնեմ, Անոնցմէ ազատուածները ազգերուն պիտի ղրկեմ, Այսինքն դէպի Թարսիս, դէպի Փուղ եւ Ղուդ (աղեղնաւորները)՝ Դէպի Թոբէլ ու Յաւան, Այն հեռու կղզիները, որոնք իմ համբաւս չլսեցին Եւ իմ փառքս չտեսան։ Իմ փառքս ազգերու մէջ պիտի պատմեն։
armenian-2018 Ես նրանց մեջ նշան պիտի դնեմ և նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ, այսինքն՝ դեպի Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ համբավն ու չեն տեսել իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն իմ փառքն ազգերի մեջ։
armenian-nea Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։