Isaiah 65:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս քաղցու է գտնվում ողկոյզի մէջ, եւ ասում են. Դորան մի փչացնիր, որովհետեւ օրհնութիւն կայ միջումը, նոյնպէս եմ անելու ես էլ իմ ծառաների համար, որպէս զի ամենքին չփչացնեմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ «Մի՛ փչացնիր դա, որովհետեւ |
| armenian-1853 | Տէրը այսպէս կ’ըսէ. «Զոր օրինակ երբ ողկոյզի մը վրայ քաղցու գտնուի, կ’ըսեն՝ ‘Ատիկա մի՛ կորսնցներ, Քանզի ատոր վրայ օրհնութիւն կայ’։ Ես ալ իմ ծառաներուս համար այնպէս պիտի ընեմ, Որպէս զի ամէնքը չկորսնցնեմ։ |
| armenian-2018 | Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ մի ողկույզի մեջ երբ գինի է գտնվում, ասում են. “Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ”, այդպես էլ ես եմ անելու հանուն իմ ծառաների, որպեսզի չկոտորեմ բոլորին։ |
| armenian-nea | Այսպես է ասում Տերը. «Ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում, և ասում են. “Մի՛ ապականիր դա, որովհետև Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ”, այնպես էլ ես նույն կերպ պիտի վարվեմ իմ ծառայի համար. հանուն նրա չեմ կործանելու բոլորին։ |