Isaiah 63:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը։
Armenian Eastern Bible 1994 Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն
armenian-1853 Անոնց բոլոր նեղութիւններուն ատենը նեղութիւն քաշեց, Իր ներկայութեան հրեշտակը զանոնք ազատեց, Իր սիրովն ու գթութիւնովը զանոնք փրկեց։ Զանոնք վերցուց ու անցեալ օրերուն մէջ զանոնք կրեց։
armenian-2018 Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։
armenian-nea իրենց բոլոր նեղություններից։ Ոչ թե ինչ-որ պատգամաբեր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ Տերն ինքը. և որովհետև նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց և բարձրացրեց նրանց հար ու հավիտյան։