Isaiah 63:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ես ժողովուրդները կոխ տուի իմ բարկութիւնովը, եւ նորանց արբեցրի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւնը իջեցրի գետինը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց։ |
| armenian-1853 | Եւ իմ բարկութիւնովս ժողովուրդներ կոխեցի Ու զանոնք իմ սրտմտութիւնովս գինովցուցի Եւ անոնց արիւնը գետինը թափեցի։ |
| armenian-2018 | Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ, նրանց հարբեցրի իմ զայրույթով և նրանց արյունը գետին թափեցի։ |
| armenian-nea | Իմ բարկությամբ տրորեցի և իմ զայրույթով մորթեցի նրանց, գետնին հավասարեցրի նրանց։ |