Isaiah 59:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են անմեղ արիւն թափելու, նորանց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, նորանց ճանապարհներումը աւերում ու ապականութիւն կայ։
Armenian Eastern Bible 1994 Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են,
armenian-1853 Անոնց ոտքերը չարութեան կը վազեն Ու անմեղ արիւն թափելու կ’արտորան։ Անոնց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, Անոնց ճամբաներուն մէջ կործանում ու կոտորած կայ։
armenian-2018 Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։
armenian-nea Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։