Isaiah 58:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։
Armenian Eastern Bible 1994 Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր
armenian-1853 Իմ ընդունած ծոմապահութիւնս՝ Անիրաւութեան կապերը քակելը, Լուծին կապերը թուլցնելը, Հարստահարութիւն կրողները ազատ թողուլը, Ամէն լուծ կտրելը,
armenian-2018 Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։
armenian-nea սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր. ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,- ասում է Տերը։- Քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։