Isaiah 56:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները,
Armenian Eastern Bible 1994 Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ
armenian-1853 Այն օտարականին որդիները, որոնք Տէրոջը յարեր են՝ Անոր ծառայութիւն ընելու, Տէրոջը անունը սիրելու Ու անոր ծառաներ ըլլալու համար, Այսինքն ամէն անոնք, որ շաբաթը կը պահեն ու չեն պղծեր Եւ իմ ուխտիս մէջ հաստատ կը կենան,
armenian-2018 Իսկ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը՝ նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու և նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանք,- ասում է Տերը,- որ կպահեն իմ շաբաթը և այն չեն պղծի ու կառչած կմնան իմ ուխտին,
armenian-nea Իսկ այն օտարազգիներին, որոնք եկել հարել են Տիրոջը, որպեսզի ծառայեն նրան և սիրեն նրա անունը, նրա համար ծառաներ և աղախիններ լինեն, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները և չեն պղծի, ու կմնան իմ ուխտի մեջ,