Isaiah 55:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին,
Armenian Eastern Bible 1994 Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը,
armenian-1853 Վասն զի ինչպէս անձրեւն ու ձիւնը երկնքէն կ’իջնեն եւ հոն չեն դառնար, Հապա երկիրը կ’ոռոգեն ու զանիկա պտղաբեր եւ արգասաւոր կ’ընեն, Ցանողին՝ հունտ եւ ուտողին հաց կու տան,
armenian-2018 Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին,
armenian-nea Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,