Isaiah 54:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չյաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994 Ոչ մի վնասակար գործիք քո դէմ յաջողութիւն չպիտի ունենայ, եւ դու քո դէմ դատաստանի ելնող ամէն մի լեզու պարտութեան ես
armenian-1853 Քեզի վնասող ոեւէ գործիք ամենեւին պիտի չյաջողի Եւ քու դէմ դատաստանի ելլող ամէն լեզու պիտի դատապարտուի։ Տէրոջը ծառաներուն ժառանգութիւնը ասիկա է Ու անոնց արդարութիւնը ինծմէ է», կ’ըսէ Տէրը։
armenian-2018 Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։
armenian-nea Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։