Isaiah 51:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ ցեցն է ուտելու նորանց հանդերձի պէս, եւ մեցը ուտելու է նորանց բուրդի պէս. բայց իմ արդարութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ փրկութիւնը յաւիտեանս յաւիտենից։ |
| Armenian Eastern Bible 1994 | քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձերեւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարութիւնը |
| armenian-1853 | Վասն զի ցեցը պիտի ուտէ զանոնք հանդերձի պէս Եւ մեցը պիտի ուտէ զանոնք բուրդի պէս, Բայց իմ արդարութիւնս յաւիտեան պիտի մնայ Ու իմ փրկութիւնս ազգէ ազգ պիտի ըլլայ»։ |
| armenian-2018 | որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և ցեցը կրծելու է նրանց բրդի պես. բայց իմ արդարությունը կմնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդեսերունդ»։ |
| armenian-nea | քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ձորձերի պես և ինչպես բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդից սերունդ»։ |