Isaiah 51:12 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ես՝ ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդից, եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինուած։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Ես եմ, ես այն նոյնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թէ դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց եւ ադամորդուց, |
| armenian-1853 | «Ե՛ս եմ, ե՛ս եմ, որ ձեզ կը մխիթարեմ։ Դուն ո՞վ ես, որ մահկանացու մարդէն Ու խոտի նմանող մարդու զաւկէն կը վախնաս։ |
| armenian-2018 | «Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։ |
| armenian-nea | «Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։ |