Isaiah 50:4 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ գիտենամ վաստակածին օգնել խօսքով. նա զարթեցնում է ամեն առաւօտ՝ զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս։
Armenian Eastern Bible 1994 Տէր Աստուած ինձ խրատող լեզու տուեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խօսք ասել, ամէն առաւօտ ինձ զգուշացրեց, սրեց իմ
armenian-1853 Տէր Եհովան ինծի իմաստուններու լեզու տուաւ, Որպէս զի կարենամ խօսքով օգնել յոգնածին։ Ամէն առտու զիս կ’արթնցնէ, Անիկա իմ ականջս կը բանայ, Որպէս զի աշակերտներու պէս լսեմ։
armenian-2018 Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։
armenian-nea Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։