Isaiah 5:25 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նորա համար բորբոքուել է Տիրոջ բարկութիւնը իր ժողովրդի դէմ, եւ նա երկարացրել է իր ձեռքը նորա վերայ ու նորան զարկել, որ սարերը դողում են. եւ նորանց դիերը աղբի պէս եղան փողոցներումը. այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դառել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ սաստկացաւ Զօրութիւնների Տիրոջ զայրոյթը իր ժողովրդի դէմ. Նա ձեռքը ձգեց նրանց վրայ եւ ոչնչացրեց՝ իր բարկութիւնը |
| armenian-1853 | Անոր համար Տէրոջը բարկութիւնը իր ժողովուրդին դէմ բորբոքեցաւ Ու անոնց վրայ ձեռքը երկնցուց ու զարկաւ զանոնք, Այնպէս որ լեռները դողացին Ու անոնց դիակները ճամբաներուն վրայ աղբի պէս մնացին։ Սակայն անոր բարկութիւնը չիջաւ, Հապա անոր ձեռքը տակաւին երկնցած է։ |
| armenian-2018 | Դրա համար Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ. նա իր ձեռքը բարձրացրեց նրա վրա և հարվածեց նրան այնպես, որ դողացին լեռները։ Նրանց դիակներն աղբի պես թափված են փողոցներում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջել, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ |
| armenian-nea | Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։ |