Isaiah 5:24 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նորա համար ինչպէս որ կրակի բոցը ուտում է մղեղը, եւ խոտը անցնում է բոցի մէջ, նորանց արմատն էլ փտածի պէս պիտի լինի, եւ նորանց ծաղիկը փոշիի պէս պիտի վեր ելնէ. որովհետեւ նորանք անարգեցին Զօրաց Տիրոջ օրէնքը, եւ Իսրայէլի Սուրբի խօսքը մերժեցին։
Armenian Eastern Bible 1994 Դրա համար էլ, ինչպէս եղէգն է վառւում կրակի կայծերից, այնպէս էլ նրանք են այրուելու բորբոքուած բոցից, նրանց արմատը
armenian-1853 Անոր համար ինչպէս կրակին բոցը յարդը կ’ուտէ Ու չոր խոտը բոցին մէջ կը հատնի, Այնպէս ալ անոնց արմատը փտտութեան պէս պիտի ըլլայ Ու անոնց ծաղիկը փոշիի պէս վեր պիտի ելլէ։ Վասն զի զօրքերու Տէրոջը օրէնքը մերժեցին Եւ Իսրայէլի Սուրբին խօսքը անարգեցին։
armenian-2018 Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։
armenian-nea Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։