Isaiah 5:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նորա համար իմ ժողովուրդը տգիտութիւնիցը գերի է գնում, եւ նորա փառաւորները սովատանջ մարդիկ են լինում. եւ նորա բազմութիւնը տոչորվում է ծարաւութիւնից։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իմ ժողովուրդն այսուհետեւ գերութեան է մատնուելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից եւ ջրի ծարաւից |
| armenian-1853 | Անոր համար իմ ժողովուրդս Տէրը չճանչնալով՝ գերի կ’իյնայ Ու անոր մեծամեծ մարդիկը սով կը կրեն, Բազմութիւնը ծարաւէն կը ցամքի։ |
| armenian-2018 | Ահա թե ինչու իմ ժողովուրդը տգիտության պատճառով տարագրվում է, նրա մեծամեծները սովամահ են լինում, և նրա բազմությունը տոչորվում է ծարավից։ |
| armenian-nea | Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները։ |