Isaiah 49:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին։
Armenian Eastern Bible 1994 Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր,
armenian-1853 Ո՛վ երկինք, ուրա՛խ եղէք ու ո՛վ երկիր, ցնծութի՛ւն ըրէ, Ո՛վ լեռներ, ուրախութեան ձայնով աղաղակեցէ՛ք, Քանզի Տէրը իր ժողովուրդին մխիթարութիւն տուաւ Ու իր տնակներուն ողորմեցաւ։
armenian-2018 Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։
armenian-nea Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։