Isaiah 47:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ես բարկացած էի իմ ժողովրդի վերայ, պղծեցի իմ ժառանգութիւնը, եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. դու նորանց գթութիւն չարիր, ծերի վերայ շատ ծանրացրիր քո լուծը։
Armenian Eastern Bible 1994 Ես բարկացել էի իմ ժողովրդի վրայ, որովհետեւ պղծեցին իմ ժառանգութիւնը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու
armenian-1853 Ես իմ ժողովուրդիս բարկացայ, Իմ ժառանգութիւնս պղծեցի, Զանոնք քու ձեռքդ տուի. Դուն անոնց գթութիւն չցուցուցիր, Ծերին վրայ քու լուծդ խիստ ծանրացուցիր
armenian-2018 Ես սրտմտած էի իմ ժողովրդի վրա, անպատվեցի իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի։ Դու գթություն ցույց չտվեցիր նրանց նկատմամբ, շատ ծանրացրիր քո լուծը ծերերի վրա։
armenian-nea Ես բարկացել էի իմ ժողովրդի վրա, որովհետև պղծեցին իմ ժառանգությունը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածություն չարեցիր նրանց նկատմամբ։ Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր