Isaiah 47:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Չարչարուեցիր քո խորհուրդներով։ Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող |
| armenian-1853 | Խորհուրդներուդ շատութենէն ձանձրացար։ Հիմա երկինքը զննողները, աստղագէտները, Նոր ամիսներով գուշակութիւն ընողները թող ելլեն Եւ քու վրադ գալիք չարիք էն քեզ ազատեն։ |
| armenian-2018 | Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։ |
| armenian-nea | գուցե կարողանաս ո՞ւժ առնել։ Չարչարվեցիր քո խորհուրդներով։ Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ի՛նչ է գալու քո գլխին։ |