Isaiah 47:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ քեզ վերայ չարիք է գալիս, որ չես հասկանալու դիւթել. եւ քեզ վերայ մի թշուառութիւն է ընկնելու, որ չես կարողանալու քաւել. եւ քեզ վերայ յանկարծ մի աւերում է գալու առանց քո գիտենալու։
Armenian Eastern Bible 1994 Քեզ այնպիսի կորուստ է վրայ հասնելու, որ չես իմանալու,այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մէջ. քեզ վրայ մի
armenian-1853 Անոր համար քու վրադ ձախորդութիւն մը պիտի գայ, Որուն ուրկէ ծագիլը պիտի չգիտնաս։ Քու վրադ թշուառութիւն մը պիտի իյնայ, Որը ետ դարձնելու կարող պիտի չըլլաս։ Քու վրադ յանկարծ աւերում մը պիտի գայ, Բայց դուն պիտի չգիտնաս։
armenian-2018 Քեզ վրա չարիք է գալու, որ չես իմանալու հմայել, քեզ վրա մի թշվառություն է ընկնելու, որը չես կարողանալու վանել, քեզ վրա հանկարծակի մի ավերում է գալու առանց քո իմանալու։
armenian-nea Այնպիսի կորուստ է քեզ վրա հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մեջ. քեզ վրա մի թշվառություն է գալու, որ չես կարողանալու մաքուր մնալ, քեզ վրա հանկարծակի կորուստ է գալու, որ դու չես գիտակցելու։