Isaiah 45:19 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ես ոչ թէ ծածուկում եմ խօսել՝ երկրի մութ տեղը. ես չասեցի Յակոբի սերունդին՝ թէ Զուր տեղը որոնեցէք ինձ. ես Եհովաս արդարութիւն եմ խօսում, ճշմարիտ բաներ եմ յայտնում։
Armenian Eastern Bible 1994 Ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ երկրի մութ տեղում. Յակոբի սերնդին չասացի, թէ՝ սնոտի բաներ էք փնտռում։ Ես եմ, ես եմ
armenian-1853 Ես ծածկաբար երկրի մութ տեղը չխօսեցայ, Յակոբի սերունդին չըսի թէ ‘Քաոսի մէջ զիս փնտռեցէք’. Ես՝ Տէրս՝ արդարութիւն կը խօսիմ Եւ ճշմարիտ բաներ կը յայտնեմ։
armenian-2018 Ես ծածկաբար չեմ խոսել երկրի մի խավար տեղում. ես չասացի Հակոբի սերնդին. “Փնտրե՛ք ինձ քաոսի մեջ”։ Ես՝ Տերը, խոսում եմ արդարությունը, հայտարարում եմ, ինչ որ ճշմարիտ է։
armenian-nea Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։