Isaiah 45:14 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի վաստակածը եւ Եթովպիայի ու երկայնահասակ Սաբայեցիների վաճառքը քեզ են անցնելու եւ քոնն են լինելու. Նորանք ման են գալու քո ետեւից, շղթաներով անց են կենալու, խոնարհուելու են քո առաջին, եւ քեզ աղաչանք են անելու, թէ միայն քո մէջը կայ Աստուած, եւ նորանից ջոկ ուրիշ Աստուած չկայ։
Armenian Eastern Bible 1994 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առեւտուրը եւ սաբայեցի մեծամեծ այրերը
armenian-1853 Տէրը այսպէս կ’ըսէ. «Եգիպտոսի վաստակը, Եթովպիացիներու եւ երկայնահասակ Սաբայեցիներու վաճառականութիւնը Քեզի պիտի անցնին ու քուկդ պիտի ըլլան։ Անոնք քու ետեւէդ պիտի քալեն Եւ շղթաներով պիտի պտըտին Ու քեզի երկրպագութիւն ընելով՝ Քեզի պիտի աղաչեն ու ըսեն. ‘Միայն քու մէ՛ջդ Աստուած կայ Ու անկէ զատ ուրիշ Աստուած մը չկայ’»։
armenian-2018 Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի հարստությունը և Եթովպիայի վաճառականությունն ու սաբայեցիների հարկերը քեզ են անցնելու և քոնն են լինելու։ Նրանք քայլելու են քո հետևից, գալու են շղթայակապ, խոնարհվելու են քո առաջ, աղաչանքով դիմելու են քեզ. “Միայն քեզ հետ է Աստված, և ուրիշը չկա, իրենից բացի այլ Աստված չկա”»։
armenian-nea Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առևտուրը և սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն և քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայված՝ քո հետևից պիտի շրջեն և քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն և ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետև Աստված քո մեջ է, ու պիտի ասեն՝ “Ուրիշ Աստված չկա, քեզնից բացի”»։