Isaiah 44:23 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստուած ողորմեց Իսրայէլին, փո՛ղ փչեցէք, երկրի հիմքե՛ր, ուրախութեան կանչե՛ր արձակեցէք, |
| armenian-1853 | Ուրա՛խ եղէք, ո՛վ երկինք, քանզի Տէրը ըրաւ ասիկա ։ Ո՛վ երկրի վարի կողմեր, ցնծութեամբ աղաղակեցէք. Լեռնե՛ր, անտա՛ռ ու անոր մէջ եղող բոլո՛ր ծառեր, Ուրախութեան ձայներ հանեցէ՛ք, Քանզի Տէրը փրկեց Յակոբը Եւ Իսրայէլի մէջ փառաւորուեցաւ։ |
| armenian-2018 | Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։ |
| armenian-nea | Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։ |