Isaiah 44:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նորան, նորան շինում է դուրով եւ գծագրում կարկինով, եւ նորան մարդի կերպարանքի պէս շինում, մարդի գեղեցկութեան նման, որ տանը բնակուէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Հիւսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց,պատկերի ձեւ ու նմանութիւն տուեց, դուրով յղկեց այն, սոսնձապատեց, նրան տուեց |
| armenian-1853 | Հիւսնը լար կը քաշէ եւ մատիտով կուռքը կը գծագրէ, Զանիկա քանդակագործի գրիչով կը քանդակէ, Անոր վրայ կարկինով կը գծէ, Զանիկա մարդու կերպարանքով Եւ մարդկային գեղեցկութիւնով կը շինէ, Որպէս զի տան մէջ դրուի։ |
| armenian-2018 | Ատաղձագործը չափում է լարով, մատիտով ուրվագծում, դուրով հղկում է փայտը, գծագրում կարկինով, նրան տալիս է մարդու կերպարանք՝ մարդու ամբողջ շքեղությամբ, որպեսզի բնակվի կռատանը։ |
| armenian-nea | Հյուսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց, պատկերի ձև ու նմանություն տվեց, դուրով հղկեց այն, սոսնձապատեց, նրան տվեց տղամարդու կերպարանք, մարդու դեմքի ձև ու գեղեցկություն և կանգնեցրեց իր տան մեջ։ |