Isaiah 44:12 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Երկաթագործը ածուխով շինում է տապարը, եւ կռաններով ձեւակերպում է նորան, եւ իր զօրաւոր բազուկովը շինում է նորան. նա սովածանում էլ է, եւ ոյժը թուլանում, նա ջուր չէ խմում եւ նուաղում է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երկաթագործը իր համար գործիք կռեց, ուրագը սրեց եւ տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու յղկեցեւ իր բազկի ուժով |
| armenian-1853 | Երկաթագործը ածուխի վրայ կը շինէ տապարը, Կռաններով անոր ձեւ կու տայ, Զանիկա իր զօրաւոր բազուկովը կը շինէ։ Երբ անօթենայ, ուժէ կը կտրի. Երբ ջուր չխմէ, կը մարի։ |
| armenian-2018 | Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այն և կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է։ |
| armenian-nea | Հյուսնն իր համար գործիք կռեց, ուրագը սրեց և տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու հղկեց և իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, անգամ ջուր չի խմելու։ |