Isaiah 42:25 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նա թափեց նորա վերայ իր բարկութեան բորբոքումը եւ պատերազմի ուժգնութիւնը. եւ ամեն կողմից նորան վառեց, բայց նա չիմացաւ. եւ նորան այրեց, բայց նա իր ուշքը չդարձրեց։
Armenian Eastern Bible 1994 Նա նրանց վրայ թափեց իր զայրոյթն ու բարկութիւնը, պատերազմի դատապարտեց նրանց,բոլոր կողմերից կրակի մէջ առաւ նրանց,
armenian-1853 Ուստի իր սաստիկ բարկութիւնը Ու պատերազմի ուժգնութիւնը անոր վրայ թափեց։ Ամէն կողմէ զանիկա բռնկցուց, բայց անիկա չգիտցաւ. Զանիկա այրեց, բայց անիկա իր սրտին մէջ չառաւ։
armenian-2018 Ուստի նա իր բորբոքված զայրույթն ու պատերազմի սաստկությունը նրանց վրա թափեց։ Այն ամեն կողմից վառեց նրանց, բայց նրանք չհասկացան, այրեց նրանց, բայց նրանք ուշադրություն չդարձրին։
armenian-nea Նա նրանց վրա թափեց իր զայրույթն ու բարկությունը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մեջ առավ նրանց, բայց նրանցից ոչ մեկը չգիտակցեց և ուշադրություն չդարձրեց։