Isaiah 41:17 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, եւ չկայ, նորանց լեզուն ծարաւից չորացել է. ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, Իսրայէլի Աստուածս նորանց չեմ ձգիլ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին։ |
| armenian-1853 | Աղքատներն ու տնանկները ջուր կը փնտռեն, բայց չկայ. Անոնց լեզուն ծարաւէն չորցեր է. Ես Տէրս անոնց խնդրուածքին պիտի պատասխանեմ։ Ես, Իսրայէլի Աստուածը, զանոնք երեսէ պիտի չձգեմ։ |
| armenian-2018 | Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։ |
| armenian-nea | Պիտի ցնծան տնանկներն ու չքավորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, և նրանց լեզուները ծարավից ցամաքում էին։ Ես՝ Տերը՝ Աստված, կլսեմ նրանց, Ես՝ Իսրայելի Աստվածը, չեմ լքի նրանց։ |