Isaiah 41:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Դու նորանց պիտի հոսես եւ քամին պիտի տանէ նորանց, եւ փոթորիկը ցիրուցան պիտի անէ նորանց. բայց դու Տէրովը պիտի ցնծաս, եւ Իսրայէլի Սուրբովը պիտի պարծենաս։
Armenian Eastern Bible 1994 Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով։
armenian-1853 Զանոնք պիտի հոսես ու հովը զանոնք պիտի տանի Եւ փոթորիկը զանոնք պիտի ցրուէ Ու դուն Տէրոջմով պիտի ցնծաս, Իսրայէլի Սուրբովը պիտի պարծենաս։
armenian-2018 Դու դրանք պիտի կամնես, քամին կքշի կտանի դրանք, և փոթորիկը ցիրուցան կանի. բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով։
armenian-nea Քամուն պիտի տաս, և հողմերը պիտի տանեն դրանք, և մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայելի Սրբով։