Isaiah 37:9 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նա լսել էր Եթովպացիների թագաւոր Թարակայի մասին ասելով. Ահա գալիս է քեզ հետ պատերազմելու. եւ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով. |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ երբ եթովպացիների Թարակ արքան դուրս եկաւ սրան պաշարելու, նա յետ եկաւ այնտեղից եւ պատգամաւորներ յղեց Եզեկիայի մօտ՝ |
| armenian-1853 | Սենեքերիմ Եթովպիացիներուն Թարակա թագաւորին համար լսեց թէ կ’ըսէին. « Ահա անիկա քեզի հետ պատերազմելու ելեր է»։ Երբ ասիկա լսեց, Եզեկիային դեսպաններ ղրկեց՝ ըսելով. |
| armenian-2018 | Ասորեստանի թագավորը եթովպացիների թագավոր Թարակայի մասին լսել էր, որ ասում էին. «Ահա նա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա պատգամավորներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. |
| armenian-nea | Եթովպացիների Թարակ արքան դուրս եկավ սրան պաշարելու։ Նա հետ եկավ այնտեղից և պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ հայտնելով. |