Isaiah 37:27 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորանց բնակիչները՝ ձեռքը կարճացած, Զարհուրեցին եւ ամաչեցին Եւ եղան դաշտի խոտ Եւ կանաչ բանջար Եւ կտուրի խոտ, Եւ մի արտ՝ հասկը քշելուց առաջ։
Armenian Eastern Bible 1994 նաեւ բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողի, եւ նրանք չորացան, դարձան ինչպէս տանիքի վրայ այրուած խոտ,
armenian-1853 Ուստի անոնց բնակիչներուն ձեռքը կարճ ըլլալուն համար Զարհուրեցան ու շփոթեցան։ Անոնք դաշտի խոտի եւ կանանչ բանջարի պէս Ու տանիքի խոտի պէս Եւ դեռ չհասած ու խորշակէն զարնուած հունձքի պէս եղան։
armenian-2018 Դրանց բնակիչները, ուժասպառ եղած, Զարհուրեցին և ամաչեցին, Եղան դաշտի խոտի պես, Կանաչ դալար ու կտուրի խոտ, Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։
armenian-nea նաև բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողեցի, և նրանք չորացան, դարձան տանիքի վրա խանձված խոտի պես, չորացած սեզի պես։