Isaiah 36:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բայց եթէ ինձ ասես թէ մենք մեր Եհովայ Աստուծուն ենք ապաւինել. մի՞թէ դա այն չէ, որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց եւ Յուդային ու Երուսաղէմին ասեց. Միայն այս սեղանի առաջին երկրպագութիւն արէք։
Armenian Eastern Bible 1994 Իսկ եթէ ասէք, թէ՝ մեր Տէր Աստծուն ենք ապաւինել, ապա մի՞թէ դա նա չէ, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները
armenian-1853 Բայց եթէ ինծի ըսես թէ՝ ‘Մենք մեր Եհովա Աստուծոյն կ’ապաւինինք’, ասիկա ան չէ՞, որուն բարձր տեղերն ու սեղանները Եզեկիան վերցուց եւ Յուդային ու Երուսաղէմին ըսաւ. ‘ Միայն այս սեղանին առջեւ երկրպագութիւն ըրէք’։
armenian-2018 Բայց եթե ինձ ասես. “Մենք մեր Տեր Աստծուն ենք ապավինել”, ապա մի՞թե նա այն չէ, որի Բարձր տեղերն ու զոհասեղանները Եզեկիան վերացրեց՝ Հուդայի երկրին ու Երուսաղեմին ասելով՝ “Այս զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։
armenian-nea Իսկ եթե ասեք, թե՝ Տիրոջը՝ մեր Աստծուն ենք ապավինել, ապա մի՞թե դա նա չէ, որի պաշտամունքի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց և Հուդայի երկրին ու Երուսաղեմին հրաման տվեց, որ միայն իր առջև գտնվող զոհասեղանին երկրպագություն մատուցեն։