Isaiah 34:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ հալուելու են երկնքի բոլոր զօրքերը, եւ պիտի գալարուի երկինքը մագաղաթի պէս, եւ նորա բոլոր զօրքերը պիտի վայր ընկնեն, ինչպէս որ տերեւը թափվում է որթիցը, եւ ինչպէս որ թզենին տերեւաթափ է լինում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երկնային բոլոր զօրութիւնները պիտի հալուեն, երկինքը մագաղաթի պէս պիտի գալարուի, բոլոր աստղերը ցած պիտի թափուեն |
| armenian-1853 | Երկնքի բոլոր զօրքերը պիտի հալին Ու երկինք մագաղաթի պէս պիտի գալարի Եւ անոր բոլոր զօրքերը վար պիտի թափին՝ Ինչպէս տերեւը որթատունկէն կը թափի Ու ինչպէս թուզը թզենիէն կը թափի։ |
| armenian-2018 | Պիտի հալչեն երկնքի բոլոր զորքերը, մագաղաթի պես պիտի գալարվի երկինքը, նրա բոլոր զորքերը ցած պիտի թափվեն, ինչպես որ տերևն է թափվում որթատունկից, ինչպես չորացած թուզը՝ թզենուց։ |
| armenian-nea | Երկնային բոլոր զորությունները պիտի հալվեն, երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, բոլոր աստղերը ցած պիտի թափվեն որթատունկի տերևի նման կամ թզենուց վայր ընկնող տերևի պես։ |