Isaiah 34:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ վայրենի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդ միւսին պիտի պատահէ, եւ գիշերային ճիւաղները այնտեղ պիտի հանգստանան, եւ այնտեղ իրանց համար հանգիստ պիտի գտնեն։ |
| Armenian Eastern Bible 1994 | ուր դեւերն ու յուշկապարիկներն են հանդիպելու եւ միմեանց ձայն տալու։ Այնտեղ պիտի հանգրուանեն յուշկապարիկները, |
| armenian-1853 | Վայրենի կատուները բորենիներուն պիտի հանդիպին, Այծամարդերը իրարու ձայն պիտի տան։ Յուշկապարիկները հոն պիտի հանգչին Ու հոն իրենց հանգիստ տեղ պիտի գտնեն։ |
| armenian-2018 | Այնտեղ վայրի կատուները կհանդիպեն բորենիներին, և այծամարդն իր ընկերոջը կկանչի. գիշերային վհուկն այնտեղ կհանգստանա և իր համար հանգիստ կգտնի։ |
| armenian-nea | որտեղ դևերն ու հուշկապարիկներն են հանդիպելու և միմյանց ձայն տալու։ Այնտեղ պիտի հանգրվանեն հուշկապարիկները, որովհետև իրենց համար հանգիստ են գտել։ |