Isaiah 34:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորան պիտի հաւալուսներն ու ոզնիները ժառանգեն, եւ քաջահաւն ու ագռաւը պիտի բնակուեն նորանում, եւ նորա վերայ պիտի քաշուի դատարկութեան լարը, եւ ունայնութեան քարերը։
Armenian Eastern Bible 1994 Այնտեղ բնակութիւն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռաւները, նրա մէջ պիտի ջնջուեն ու աւերակ դառնան
armenian-1853 Հապա զանիկա հաւալուսներն ու ոզնիները պիտի ժառանգեն։ Հոն քաջահաւն ու ագռաւը պիտի բնակին։ Անոր վրայ դատարկութեան լարը Եւ ունայնութեան կշիռքը պիտի քաշուի։
armenian-2018 Բազեներն ու ոզնիները կժառանգեն այն, բուն ու ագռավը կբնակվեն նրա մեջ, և նրա վրա կքաշվեն ամայության լարն ու դատարկության կշռաքարերը։
armenian-nea Այնտեղ բնակություն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռավները, նրա մեջ պիտի ջնջվեն ու ավերակ դառնան չափված հողակտորները, հուշկապարիկները պիտի բնակվեն այնտեղ։