Isaiah 33:24 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է։
Armenian Eastern Bible 1994 Այնուհետեւ բազում կաղեր աւարառութիւն պիտի կատարեն։ Ժողովուրդը, որ բնակւում է դրանց մէջ, չպիտի ասի, թէ՝ տանջուեցինք,
armenian-1853 Ու հոն բնակողը պիտի չըսէ. «Հիւանդ եմ»։ Հոն բնակող ժողովուրդին անօրէնութիւնը պիտի ներուի։
armenian-2018 Եվ ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ»։ Այնտեղ բնակվող ժողովրդի անօրենությունը ներվելու է։
armenian-nea Ժողովուրդը, որ բնակվում է դրանց մեջ, չպիտի ասի, թե տանջվեցինք, որովհետև նրա մեղքերին թողություն եղավ։