Isaiah 33:21 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այլ Տէրը փառաւոր պիտի լինի այնտեղ մեզ համար լայնատարած գետերի՝ վտակների տեղը, ուր որ չի գնալ թիաքարշ նաւը, եւ այնտեղով մեծ նաւ չի անց կենալ։
Armenian Eastern Bible 1994 քանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը։ Ձերն է լինելու այն երկիրը, ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն
armenian-1853 Հապա հոն փառաւորեալ Տէրը պիտի ըլլայ մեզի Լայնատարած գետերու ու վտակներու տեղ, Ուր թիաքարշ նաւ պիտի չմտնէ Եւ անկէ մեծ նաւ պիտի չանցնի։
armenian-2018 Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր, ուր թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու,
armenian-nea քանի որ ձեզ համար մեծ է Տիրոջ անունը։ Ձերն է լինելու այն երկիրը, որտեղ գետերը և ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլևս չես գնալու, չեն գնալու և քո թիավար նավերը, որովհետև մեծ է իմ Աստվածը և ինձ չի անտեսի։