Isaiah 30:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Հարաւի անասունների պատգամը։ Նեղութեան եւ վշտաց երկրովը, որտեղից որ են մատակ առիւծը եւ առոյգ առիւծը, իժը եւ թեւավոր կիզող օձը. տանում են իրանց ստացուացքը էշերի մէջքի վերայ, եւ ուղտերի սապատի վերայ իրանց գանձերը մի այնպի ժողովրդի մոտ, որ օգուտ չունի:
Armenian Eastern Bible 1994 Տեսիլք անապատում նեղութեան եւ տառապանքի մէջ գտնուող չորքոտանիների մասին։
armenian-1853 Ահա բեռ կրող անասունները՝ ՝ ՝ դէպի հարաւ՝ Նեղութեան ու վշտերու, Մատակ առիւծի եւ առոյգ առիւծի, Իժի ու կիզող թեւաւոր օձի երկիրը կ’երթան. Իրենց ստացուածքը՝ էշերու կռնակին վրայ Ու իրենց գանձերը ուղտի սապատին վրայ կը տանին Այնպիսի ժողովուրդի մը, որ իրենց օգուտ չունի։
armenian-2018 Հարավի անասունների պատգամը։ Նեղության և տառապանքի մի երկրի միջով, որտեղ ապրում են մատակ առյուծն ու առույգ առյուծը, իժն ու թևավոր կիզող օձը, նրանք, իրենց հարստությունը դրած էշերի մեջքի վրա և գանձերը՝ ուղտերի սապատի վրա, գնում են մի այնպիսի ժողովրդի մոտ, որն օգուտ չունի իրենց։
armenian-nea Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։