Isaiah 30:16 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ասում էք. Ոչ, այլ ձիով փախչենք. դորա համար փախչելու էք. եւ արագընթացների վերայ հեծնենք, դորա համար արագընթաց են լինելու ձեզ հալածողները։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբ Աստուածը. «Երբ դարձի գաս եւ հոգոց հանես, այն ժամանակ կ՚ապրես եւ կ՚իմանաս, թէ |
| armenian-1853 | Հապա ըսիք. «Ո՛չ, ձի հեծնենք փախչինք»։ Անոր համար պիտի փախչիք։ «Արագընթաց ձիերու վրայ հեծնենք», ըսիք, Անոր համար ձեզ հալածողներն ալ արագընթաց պիտի ըլլան։ |
| armenian-2018 | Դուք ասացիք. «Ո՛չ, մենք կփախչենք ձիով»։ Դրա համար էլ կփախչեք։ Դուք ասացիք. «Մենք արագընթաց ձիերի վրա կհեծնենք»։ Դրա համար էլ արագընթաց պիտի լինեն ձեզ հալածողները։ |
| armenian-nea | այլ ասում էիք. «Մենք կփախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. «Մենք կփախչենք մեր արագընթաց երիվարներով»։ Դրա համար առավել արագընթաց պիտի լինեն նրանք, ովքեր ձեզ հալածելու են. |