Isaiah 30:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորան փշրելու է բրուտի աման փշրելու պէս՝ փշրելու է եւ չէ խնայելու, եւ նորա կտորտանքներիցը մի խեցիի կտոր չէ գտնուելու կրակարանիցը կրակ վեր առնելու եւ փոսիցը ջուր հանելու համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկոյն խորտակուած պարսպի պէս, որը գրաւուած է, |
| armenian-1853 | Եւ զանիկա բրուտներու սափորին կոտրուելուն պէս պիտի կոտրէ. Պիտի փշրէ ու չխնայէ։ Անոր կտորուանքներուն մէջ Կրակարանէն կրակ առնելու Կամ փոսէն ջուր հանելու խեցիի կտոր մը պիտի չգտնուի։ |
| armenian-2018 | Այն փշրվելու է, ինչպես փշրվում է բրուտի ամանը, որը փշրվում է անխնա, և դրա կտորտանքներից խեցու մի կտոր չի գտնվելու կրակարանից կրակ վերցնելու և ջրափոսից ջուր հանելու համար». |
| armenian-nea | Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն, այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպեսզի դրանով կրակ վերցնի և կամ կարողանա մի քիչ ջուր առնել»։ |