Isaiah 29:5 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ մանր փոշիի պէս պիտի լինի քո օտարականների բազմութիւնը, եւ անցնող մղեղի պէս՝ բռնաւորների բազմութիւնը. եւ յանկարծակի մէկ վայրկեանի մէջ կլինի։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ամբարիշտների մեծութիւնը պիտի դառնայ անուի փոշու նման, քեզ զրկողների բազմութիւնը՝ մաղուած խնկի պէս։ |
| armenian-1853 | Ու քու թշնամիներուդ բազմութիւնը՝ մանր փոշիի պէս Եւ քու բռնաւորներուդ բազմութիւնը անցնող մղեղի պէս պիտի ըլլայ։ Ասիկա յանկարծ մէկ վայրկեանի մէջ պիտի ըլլայ։ |
| armenian-2018 | Մանր փոշու նման կլինի քո օտարականների բազմությունը, և անցնող մղեղի նման՝ բռնավորների բազմությունը, և դա կլինի հանկարծակի, մեկ վայրկյանում։ |
| armenian-nea | Ամբարիշտների հարստությունը պիտի դառնա անվի փոշու նման, քեզ զրկողների բազմությունը՝ մաղված մղեղի պես։ |