Isaiah 29:15 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Վա՜յ նորանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տէրիցը, եւ խաւարում է լինում նորանց գործքը, եւ ասում են. Ո՞վ է մեզ տեսնում, եւ ո՞վ է մեզ իմանում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, |
| armenian-1853 | Վա՜յ անոնց, որ խորունկ տեղ կը փնտռեն Իրենց խորհուրդը Տէրոջմէ պահելու համար Ու իրենց գործը մութին մէջ կ’ընեն Ու կ’ըսեն. «Մեզ ո՞վ կը տեսնէ ու մեզ ո՞վ կը ճանչնայ»։ |
| armenian-2018 | Վա՜յ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում. նրանց արարքները խավարում են, և ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում, և ո՞վ է մեզ ճանաչում»։ |
| armenian-nea | Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խավարի հետ են։ Նրանք ասում են. «Ո՞վ կտեսնի մեզ, ո՞վ պիտի իմանա, թե ի՛նչ ենք անում»։ |