Isaiah 28:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Տիրոջ խօսքն էլ լինելու է նորանց համար հրաման հրամանի վերայ՝ հրաման հրամանի վերայ. խրատ խրատի վերայ՝ խրատ խրատի վերայ, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, որպէս զի գնան եւ ետեւի վերայ ընկնեն ու ջարդուին, եւ որոգայթի մէջ ընկնեն եւ բռնուին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Հետեւապէս նրանց է ուղղուած Տիրոջ խօսքը. «Ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների |
| armenian-1853 | Ուստի Տէրոջը խօսքը պիտի ըլլայ անոնց՝ Խրատ խրատի վրայ, խրատ խրատի վրայ, Հրաման հրամանի վրայ, հրաման հրամանի վրայ, Քիչ մը հոս, քիչ մը հոն. Որպէս զի երթան, կռնակի վրայ իյնան ու կոտրտին Եւ որոգայթի մէջ իյնալով բռնուին։ |
| armenian-2018 | Ուստի նրանց լինելու է Տիրոջ խոսքը. «Հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի գնան և մեջքի վրա ընկնեն ու ջարդվեն, որոգայթի մեջ ընկնեն ու բռնվեն։ |
| armenian-nea | Հետևապես նրանց է ուղղված Տիրոջ խոսքը. «Ընդունի՛ր նեղություններ նեղությունների վրա. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրա։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչև որ գնան, թիկունքի վրա տապալվեն, խորտակվեն, տանջվեն ու մեռնեն»։ |